top of page

ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են

1 hour ago
1 min read

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին թվով 19 համայնքներում տեղի կունենա համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ, իսկ երկու համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։


Ժամը 08.00–ին բացվել են ընտրական տեղամասերը։ Քվերակությունը կավարտվի ժամը 20.00–ին։


Թվով 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցելու համար 13 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների կողմից ներկայացվել են առաջադրման 46 դիմում։ Մեկ կուսակցության գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել ինքնաբացարկի դիմումի հիման վրա։


5 համայնքներում՝ Արմավիր, Վարդենիս, Գառնի, Ախուրյան, Վայք առաջադրվել է 1-ական կուսակցություն, 6 համայնքներում՝ Արաքս, Ծաղկաձոր, Հրազդան, Գորիս, Ջերմում և Իջևան՝ 2-ական քաղաքական ուժ, Արտաշատ, Գավառ, Եղեգնաձոր, Դիլիջան համայնքներում առաջադրվել է 3-ական քաղաքական ուժ, 4 համայնքներում՝ Մարտունի, Արթիկ, Մեղրի և Ստեփանավան համայնքներում պայքարում են 4-ական քաղաքական ուժ։


Առաջադրված կուսակցություններ և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված են եղել ընդհանուր թվով 1637 թեկնածու, որոնցից 553-ը իգական սեռի ներկայացուցիչ։ Մինչև գրանցումը մերժվել է 7 թեկնածուի գրանցում, ստացվել է ընդհանուր թվով 23 ինքնաբացարկի դիմում, որոնցից 4-ը իգական սեռի ներկայացուցիչների կողմից։


Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են համայնքի ղեկավարի 3 թեկնածու և ավագանու անդամի 15 թեկնածու։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում չի ներկայացվել։


Հոկտեմբերի 25-ի ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը` հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարւածքային ընտրական հանձնաժողովնեից երեքում` թիվ 12, թիվ 25 և թիվ 36 ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝ տեղեկատվության հարցում։ 

1/3700
bottom of page