Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան
- Lilit

- 10 hours ago
- 1 min read

Ինչպես ամեն կիրակի, այսօր ևս «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը չի զեղչվել։
Լրագրողների հետ զրույցում Կարապետյանն ասել է, որ մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում։
«Ամեն կիրակի ես պատարագի ժամանակ ես եկեղեցու աստիճանների վրա եմ նստում, որ լավ երևա։ Ինչ որ բան պիտի ասեն, դա են ասել։
Ոգևորիչ է, որ մարդիկ համերաշխ եկան, պատարագին մասնակցեցին, առանց պառակտման, Վեհափառի անունը տրվեց։ Մարդիկ կան Հայաստանում, որ ուր էլ գնան պառակտում են մտցնում։ Չեմ հասկանում, թե ինչու է պետք ամեն տեղ հակադրություններ ստեղծեն։
Հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում։ Բոլոր տեղերում նույնն է, եկեղեցի է գալիս լարվածություն, բանակ, դատարան, բոլոր տեղերում։ Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, կարճաժամկետ կարող է»,- նշել է Կարապետյանը։




















