top of page

Նավալնիի լուսանկարը հավասարեցվել է «ծայրահեղական խորհրդանիշներին»

Mar 10, 2024
1 min read

Մուրմանսկի դատարանը քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի՝ առանց որևէ ստորագրության կամ կարգախոսի լուսանկարը համարել է «ծայրահեղական կազմակերպության» խորհրդանիշ, նշում է «Նովայա գազետա»-ն։«Նավալնիի լուսանկարի հրապարակային ցուցադրումը ատրիբուտների քարոզչություն է և ծայրահեղական կազմակերպության խորհրդանիշ»,- նման որոշում է կայացրել Մուրմանսկի Օկտյաբրսկի դատարանի դատավոր Ռոման Գիրիչը՝ վճիռ կայացնելով Մարինա-Վիկտորիա Նագորնիխի վարչական գործով, ով, իբր, Նավալնիի լուսանկարն է հրապարակել բնակելի շենքի մոտ` ծառի վրա: Կինը դատապարտվել է 7-օրյա կալանքի։

Մարտին Ռուսաստանի առնվազն չորս շրջանների դատարաններն արդեն նույնացրել են «Նավալնի» ազգանունը ծայրահեղական կազմակերպության խորհրդանիշների հետ՝ որոշումներ կայացնելով Ալեքսեյ Նավալնիի հիշատակին նվիրված ակցիաների մասնակիցներին տրված վարչական իրավախախտումների վերաբերյալ։Չելյաբինսկում, Կրասնոդարում և Մուրմանսկում դատարանները կալանք են սահմանել այս գործերով ամբաստանյալների նկատմամբ՝ պաստառների վրա «Նավալնի» անվան պատճառով։

1/3638
bottom of page