2024թ. Հայաստանը շարունակել է ընդլայնել դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը. ՀՀ ԱԳՆ
- Lilit
- Jan 7
- 1 min read

2024 թ. Հայաստանը շարունակել է ընդլայնել իր դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը, այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Դիվանագիտական հարաբերությունների հաստատում.
Պաղեստինի Պետության ճանաչում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում:Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնում.
Ուրուգվայում ռեզիդենտ դեսպանությունԼյուքսեմբուրգում դիվանագիտական գրասենյակՍերբիայում դիվանագիտական գրասենյակ
Կայացվել են ՀՀ ռեզիդենտ դեսպանությունների բացման մասին որոշումներ.
ԿիպրոսումՀունգարիայում
Երևանում բացվել է Կիպրոսի ռեզիդենտ դեսպանությունը: