top of page

Հնարավոր են ֆիքսված և բջջային կապի աշխատանքի ընդհատումներ․ Ucom-ը տեղեկացնում է

Jul 12, 2024
1 min read

Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ից 18-ը Գյումրիի կենտրոնական փողոցներին զուգահեռ անցնող ընկերության վերգետնյա մալուխները անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով:


Աշխատանքերն իրականացվում են Գյումրիի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և միտված են ցանցերի արդիականացմանը։


Նշենք, որ աշխատանքների ընթացքում ընկերության բաժանորդները կարող են նկատել ֆիքսված և բջջային կապի աշխատանքի որոշակի ընդհատումներ։ Այս կապակցությամբ հայցում ենք բաժանորդների ներողամտությունը։ Մեր աշխատակիցներն անում են ամեն բան, որպեսզի անցումը կատարվի հնարավորինս արագ և աննկատ։

1/3640
bottom of page