Հայաստանի և Ադրբեջանի գործարար համայնքների ներկայացուցիչները քննարկել են առևտրատնտեսական, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին վերաբերող հարցեր․ ԶԼՄ-ներ
- 5 hours ago
- 1 min read

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպմանը մասնակցած 2 երկրի գործարար համայնքների ներկայացուցիչները քննարկել են առևտրատնտեսական, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Աղվերանում, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը:




















