top of page

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին

May 12, 2024
1 min read

Ուկրաինական զորքերի ստորաբաժանումները, որոնք փորձում են պահպանել իրենց դիրքերը Խարկովի մարզում, զգալի դժվարություններ են ապրում։ Այս մասին հայտնել Է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Այս շաբաթ իրավիճակը Խարկովի մարզում զգալիորեն վատթարացել է։ Իրավիճակը բարդ է, սակայն Ուկրաինայի պաշտպանության ուժերն ամեն ինչ անում են պաշտպանական գծերն ու դիրքերը պահպանելու համար»,- գրել է նա թելեգրամյան իր ալիքում։


Սիրսկին հավելել է, որ պաշտպանությունն ուժեղացնելու համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցներն ու որոշումները, այդ թվում՝ կադրային։


Առավոտյան Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտարարել է, որ Ռուսաստանին սահմանակից շրջաններից ավելի քան 4 հազար մարդ է տարհանվել։

1/3638
bottom of page