Պեսկովը` Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Feb 23, 2024
1 min read

Երևանը պաշտոնական ծանուցումներ չի ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամակցության սառեցման վերաբերյալ: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այդ կապակցությամբ հայկական կողմը որևէ պաշտոնական գործողություն չի ձեռնարկել։ Մենք նկատի ունենք կապ հաստատել մեր գործընկերների հետ և հստակեցնել այդ հայտարարությունների նշանակությունը», - ասել է նա ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին:




















