Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվել է. Պապիկյան
- Lilit

- Nov 3
- 1 min read

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնաբանում Ալիևի հայտարարությունները։
Լրագրողների հետ զրույցում Պապիկյանը նշեց, որ սովորություն չունի արձագանքելու չկարդացած կամ չլսած հայտարարություններին։ Նա հավելեց, որ կծանոթանա Իլհամ Ալիևի խոսքերին և անհրաժեշտության դեպքում կարձագանքի։
Նախարարը նաև ընդգծեց, որ օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանի հռետորաբանությունը նկատելիորեն մեղմվել է, ինչն արտացոլվում է նաև սահմանային իրավիճակում։ Նրա խոսքով՝ երբ խոսվում է խաղաղության մասին, դա հորինված չէ, այլ իրականություն։
Պապիկյանը նշեց, որ պատասխան չունի այն հարցին, թե ինչու Ադրբեջանի նախագահը հրաժարվել է այցելել Հայաստան․ «Ուզում եք Ադրբեջանի նախագահի փոխարեն ե՞ս պատասխանեմ հարցին, չունեմ այդ պատասխանը»,- ասաց նա։
Ալիևն այսօր հայտարարել է․ «Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ։ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայերին»։




















