top of page

Մկրտչյանը Ռեյկյավիկում քննարկել է պրոթեզավորման գործընթացի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր

Oct 2, 2024
1 min read

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ռեյկյավիկում գերժամանակակից պրոթեզների արտադրությամբ զբաղվող առաջատար Össur ընկերության կենտրոնական գրասենյակում հանդիպել է ընկերության գործադիր փոխնախագահ Օլաֆուր Գիյլֆասոնին։ 

Քննարկվել է պրոթեզավորման գործընթացի իրականացմանը, աջակցող միջոցների որակական չափորոշիչներին ու արտադրական տեխնոլոգիաներին առնչվող մի շարք հարցեր։ 

Անդրադարձել են հաշմանդամություն ունեցող անձանց կողմից մինչ այս ներկայացված և գույքագրված խնդիրներին, ընկերության ներկայացուցչի հետ քննարկել դրանց լուծման հնարավոր տարբերակները։

1/3638
bottom of page