top of page

Պուտինի` Թուրքիա կատարելիք այցի ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ

Aug 19, 2024
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։

«Ոչ, դիվանագիտական խողովակները դեռ չեն համաձայնեցրել այցի ամսաթիվը», - ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով ՌԴ նախագահի՝ Թուրքիա կատարելիք այցի հնարավոր ժամկետների վերաբերյալ հարցին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի այցը Թուրքիա վաղուց է նախապատրաստվում, մնում է միայն դիվանագիտական ուղիներով համաձայնեցնել աշխատանքային այցի ժամկետները։ Նա նաև ընդգծել էր, որ օրակարգում շատ հարցեր կան։

1/3638
bottom of page