top of page

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի կոնգրեսի առաջին փոխնախագահ

2 hours ago
1 min read

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ։



Սրբուհի Գալյանի գլխավորած հայկական պատվիրակությունն այս օրերին գտնվում է Աբու Դաբիում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի աշխատանքներին։



Կոնգրեսի շրջանակում ՀՀ արդարադատության նախարարն ընտրվել է առաջին փոխնախագահ։



Միջոցառման բարձր մակարդակի հատվածում Սրբուհի Գալյանը նաև ելույթ կունենա։ Նա կներկայացնի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտներում Հայաստանի իրականացրած բարեփոխումները, ինչպես նաև այդ ուղղություններով երկրի առաջնահերթությունները։



Աբու Դաբի կատարած այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։ Գալյանը հանդիպումներ կունենա գործընկեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։



ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության կոնգրեսը միավորում է տարբեր երկրների և միջազգային կառույցների ներկայացուցիչների՝ ոլորտին առնչվող հարցերի քննարկման նպատակով։

1/3642
bottom of page