top of page

Լաչինի չականազերծված տարածքում տրակտոր է պայթել ականի վրա․ Ադրբեջանական ԶԼՄ-ներ

1 hour ago
1 min read

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լաչինի շրջանում՝ դեռևս չականազերծված տարածքում, պայթյուն է տեղի ունեցել։



Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) տվյալներով՝ սեպտեմբերի 25-ին Ֆինգա գյուղի տարածքում տրակտորը անցել է ականի վրայով, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։



Նշվում է, որ տրակտորը վարել է 1992 թվականին ծնված Ուլֆաթ Գուլիևը։ Պայթյունի հետևանքով վարորդը չի տուժել։



Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ տարածքը` Լաչինի շրջանը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, դեռևս ականազերծված չէր։



Դեպքի առնչությամբ Լաչինի շրջանի դատախազությունը հետաքննություն է իրականացնում։

bottom of page