top of page

Մեծ հավանականությամբ, Իրանում ցուցարարների ներսում կա խումբ, որի անդամներին ապահովել են ադրբեջանական համապատասխան քարտերով և ադրբեջանական ցանցերին հասանելիությամբ սահմանային բազմաթիվ վայրերում

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 12
  • 1 min read


Վերջին 3 օրերի ընթացքում Իրանում փորձում են սահմանափակել կապի հասանելիությունը՝ փողոցային պայքարի տարածումը թույլ չտալու և իրավիճակը վերահսկելու համար։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

«Այս իրավիճակում մի շարք ադրբեջանական ալիքներում թե երեկ, և թե առաջին օրը ցույցերի տեսահոլովակները՝ ԻԻՀ տարբեր վայրերից, տարածվում էին շատ ավելի վաղ, և շատ ավելի արագ, և իրանական սփյուռքի ամենաակտիվ հակակառավարական ալիքներն անգամ ավելի ուշ տարածում էին հենց այդ նույն տեսահոլովակները։

Մեծ հավանականությամբ ցուցարարների ներսում կա  խումբ, որի անդամներին ապահովել են ադրբեջանական համապատասխան քարտերով և ադրբեջանական ցանցերին հասանելիությամբ սահմանային բազմաթիվ վայրերում։

 Սա նոր բան է, և Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմից հետո գործի դրված նոր մարտավարություն։ 

Միաժամանակ, սա Իսրայելի և Ադրբեջանի խորը համագործակցության ապացույց է նաև ԻԻՀ ներքաղաքական խնդիրներին միջամտելու համատեքստում»,-գրել է նա:

1/3117
bottom of page