Search
ՌԴ-ից Վրաստան անցնելու համար 5000 բեռնատար կանգնած է էլեկտրոնային հերթում
- Lilit
- Apr 17
- 1 min read
Ավելի քան 5000 բեռնատար ավտոմեքենա է կանգնած էլեկտրոնային հերթում Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետով ՌԴ-ից Վրաստան անցնելու համար:
Այս մասին հայտնել է հանրապետության Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։
Նշվում է, որ ապրիլի 17-ի առավոտվա տվյալներով, ընդհանուր առմամբ, հերթում գրանցված է 5013 բեռնատար։ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։