top of page

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին

Sep 6, 2024
1 min read

Հայաստանը ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով:


Նախօրեին ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը մասնակցելու է ինչպես ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, այնպես էլ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:


Հիշեցնենք, որ BRICS-ի ամենամյա գագաթնաժողովը անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։


Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Հաղթանակի 80-ամյակի պատվին Մոսկվայում կայանալիք շքերթի նախօրեին։

1/3638
bottom of page