top of page

«Հրապարակ». Դոցենտը դատի է տվել Ագրարայինին

Jun 12, 2024
1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դոցենտ Հայկ Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` Ագրարային համալսարանի Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչի մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:

2023 թ. հունիսի 1-ին համալսարանի գիտական խորհուրդը մրցույթին մասնակցած երկու թեկնածուից (Հայկ Ղազարյան, Գուրգեն Եղիազարյան) ամբիոնի վարիչ էր ընտրել Գուրգեն Եղիազարյանին:

Եղիազարյանը երկար տարիներ հոգաբարձուների խորհրդի անդամ է եւ մշտապես իր քվեարկություններով աջակցել է նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանին ու ներկայիս պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանին: Հայցվորը համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ եւ փաստեր ունի դրանց վրա կողմնակի ազդեցության վերաբերյալ»:

1/3640
bottom of page