Վերակենդանացման բաժանմունքում Է․ նոր մանրամասներ՝ «Կլինիկական մահ» ախտորոշմամբ 1 տարեկան երեխայից
- 10 hours ago
- 1 min read

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխան գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։ Այս մասին հայտնեցին ԲԿ-ից: Բժշկական կենտրոնից նաև նշեցին, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրավապահ մարմինների կողմից իրականացվում է քննություն։
ՆԳՆ ոստիկանությունից էլ հայտնել էին, որ «Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխայի նկատմամբ սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ և ներկայացվել նախաքննական մարմին:
Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը։
Ավելի վաղ Shamshyan-ը տեղեկացրել էր, որ «Կլինիկական մահ» ախտորոշմամբ 1 տարեկան երեխային բժիշկները փրկել են․ «Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը»։




















