top of page

«Ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը»․ Սուրեն Պետրոսյան

May 3, 2024
1 min read

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի գրառումը․ «Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօր ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու, տեղում կատարվողը օբյեկտիվ ու անաչառ ներկայացնելու գործում, ինչը կարող է ազգային արթնացումի պատճառ դառնալ և անգնահատելի դեր ունենալ պետականության փրկության համար:


Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետության անկումը: Մեր գաղափարը վեր է ամեն տեսակ նեղ շահերից և մենք, ապավինում ենք նաև ձեր մասնագիտական արժանապատվությանն ու պատասխանատվությանը` հանրությանը հասանելի դարձնելու հայկական պետականությանը պատուհասած աղետի ամբողջական էությունը:


Մեր ներսից հայտարարված պատերազմում և հանուն արժանապտվության ու հանուն մեր ինքնության մղվող պայքարում, առավել քան երբևէ, առանցքային է ձեր դերը, որպես տեղեկատվական, մոբիլիզացիոն, համակարգող և վերլուծական գործառույթներ իրականացնողների:


Պատահական չէ, որ ԶԼՄ-ները անվանվում են չորրորդ իշխանություն և հետևաբար իրավունք վերապահում ազդելու իրադարձությունների վրա։ Ժամանակակից աշխարհում ձեր տեսախցիկն ու գրիչը, հաճախ ավելի ազդու են հազար այլ կառույցների աշխատանքից, ուստի օգտագործեք ձեզ տրված իշխանությունը հայկական պետականության համար:


ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ մամուլի ազատության միջազգային օրվա առիթով:


Ձեր առաքելությունը անգնահատելի է մեր պայքարի հաջողության գործում»։

1/3638
bottom of page