top of page

Հայաստանի պատվիրակ Պարգն այսօր Բազելում կունենա իր եվրատեսիլյան առաջին փորձը

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 hours ago
  • 1 min read

«Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Բազել, որտեղ այսօր տեղի կունենա Հայաստանի պատվիրակի առաջին փորձը, այս մասին հայտնում է Առաջին ալիքը:

«Այսօր Պարգի առաջին բեմական փորձն է. հաջողություն մաղթենք մեր պատվիրակին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Բազելում մայիսի 13-ին, 15-ին եւ 17-ին կկայանան «Եվրատեսիլի» մրցութային օրերը:

Պարգը ելույթ է ունենալու մայիսի 15-ին՝ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչին՝ 5-րդ համարի ներքո:

bottom of page