Հայաստանը կարևորում է Լիխտենշտայնի Իշխանապետության հետ համագործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյան
- Lilit
- 4 hours ago
- 1 min read
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասին՝ պաշտոնը ստանձնելու առիթով:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման ներքո Լիխտենշտայնը նոր ձեռքբերումներ կարձանագրի։
Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Լիխտենշտայնի Իշխանապետության հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ վստահության վրա:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի նպաստել Հայաստանի և Լիխտենշտայնի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Լիխտենշտայնի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- նշված է ուղերձում։