top of page

Ալավերդի-Օձուն խաչմերուկում իրավիճակը լարված է

Apr 22, 2024
1 min read

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ալավերդի-Օձուն խաչմերուկում իրավիճակը լարվել է։ Այստեղ է ժամանել Լոռու մարզի ոստիկանապետ Արթուր Զաքարյանը։

«Այստեղ եկեք, արագի մեջ կարգավորեք երթևեկությունը։ Առանց էտ էլ վնասված ճանապարհ է, ամեն վայրկյան կարող է փլուզվել, ո՞վ է պատասխան տալու»,-հանձնարարեց նա՝ հորդորելով ճանապարհը փակած «Հայաքվե» նախաձեռնության անդամներին բացել ճանապարհը։ 

1/3640
bottom of page