Սեպտեմբերի 8-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի 12-րդ պատարագը
Aug 30, 2024
1 min read

Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցու պատարագի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում 95 տարվա դադարից հետո Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության հատուկ թույլտվությամբ առաջին պատարագը մատուցվել էր 2010-ի սեպտեմբերի 19-ին։Արարողությունն այս տարվա սեպտեմբերի 8-ին կանցկացվի արդեն 12-րդ անգամ։




















