Ֆրանսիայում կողոպտել են Կատարի Էմիրի հարսին. գողացել են Hermès-ի 11 պայուսակ
Jul 28, 2024
1 min read

Ֆրանսիայում կողոպտել են Կատարի էմիրի հարսին. Գողացել են Hermès-ի 11 պայուսակ։ Այս մասին հայտնում է Известия-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Նիցցա-Փարիզ արագընթաց գնացքում, որով Քաթարի էմիրի հարսը իր ծառաների հետ շրջում էր։
Նշվում է, որ գնացքը մոտ քսան րոպեով կանգնեցրել են Թուլոն կայարանում՝ փորձելու համար բռնել գողերին, բայց ապարդյուն։ Այս պահին ոչ գողերը, ոչ էլ պայուսակները, որոնցում եղել են բազմաթիվ թանկարժեք իրեր, չեն հայտնաբերվել։




















