top of page

Հայաստանը ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին

May 23, 2024
1 min read

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Իրանի դեսպանատուն այցելելուց եւ այնտղ սգո մատյանում գրառում կատարելուց հետո մի փոքր զրուցեց ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թոհերիի հետ:

Նա նշեց, որ ընտանիքը եւս Իրանից է՝ Նոր Ջուղայից, թեււ ինքը Երեւանում է ծնվել:


«Այնպես որ զգացողությունը նույնն է: Ցավակցություններս, Աստված օրհնի ու լուսավորի,»,-ասաց նա:

Փոխդեսպանն իր հերթին նշեց. «Պետք է նշեմ, որ վերջին օրերին Հայաստանը եւ հայ ժողովուրդը շատը ջերմ վերաբերմունք ցուցաբերեցին եւ զորակցություն հայտնեցին մեզ, ինչի համար շնորհակալ ենք»:

Ձեռքսեղմումից հետո Բագրատ Սրբազանը հեռացավ:

1/3638
bottom of page