top of page

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը և լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից․ Ամիրբեկով

May 8, 2024
1 min read

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին ոչ միայն բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, այլև լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից. այս մասին գերմանական «Zeit» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նա հայտարարել է․ «Այս կերպ Հայաստանը նույնպես կարող էր հաղթահարել իր մեկուսացումը։ Եթե պաշտոնական Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից և երկաթուղուց, Ադրբեջանը նման երթուղի կկառուցի Իրանի տարածքով։ Մենք կարող ենք ճանապարհ և երկաթուղի կառուցել ավելի հարավ՝ Իրանով, և այն ընդամենը 10 կմ երկար կլինի», - ասել է նա:

1/3638
bottom of page