Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Փարիզում
Sep 27
1 min read

Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող World Challenge Cup մրցաշարում։
Մանուկյանը նժույգթափերում վարժության եզրափակիչում հավաքել է 15.200 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը։
Հայ մարզիկը վարժության բարդության համար ստացել է 5.900, իսկ կատարման համար՝ 9.300 միավոր։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Իտալիայի ներկայացուցիչ Ջիովանի Տարգետան՝ 15.000 միավորով, իսկ երրորդը՝ ԱՄՆ-ը ներկայացնող Բրենդոն Դանգը՝ 14.700 միավորով։




















