ՌԴ ՊՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ հայտարարել է Ուկրաինային պատկանող ռադիոէլեկտրոնային պայքարի «Хмара» կայանի ոչնչացման մասին
Apr 15, 2024
1 min read

ՌԴ ՊՆ-ն հատուկ գործողության ընթացքում առաջին անգամ հայտնել է ռուսական զորքերի կողմից ուկրաինական ռադիոէլեկտրոնային պայքարի «Хмара» կայանի ոչնչացման մասին։
Կայանը ոչնչացվել է Ավդեևկայի ուղղությամբ ձեռնարկած գործողության արդյունքում։
«Խոցվել են՝ ԱՄՆ արտադրության M109 Paladin 155 մմ-անոց հրետանային ինքնագնաց համակարգ, 152 մմ-անոց հրետանային ինքնագնաց համակարգ «Ակացիա», 122 մմ-անոց հրետանային ինքնագնաց համակարգ «Մեխակ», 122 մմ տրամաչափի երեք D-30 հաուբից, 105 մմ տրամաչափի М102 հաուբից՝ ԱՄՆ արտադրության, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի «Խմարա» կայան»,- նշված է հաղորդագրությունում։




















