top of page

Միշուստինը երկօրյա այց կկատարի Ադրբեջան

Mar 5, 2024
1 min read

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկօրյա այց կկատարի Ադրբեջան, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությանը: Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացման, էներգետիկ, տրանսպորտային, արդյունաբերական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում համատեղ նախագծերի շուրջ քննարկում։

1/3638
bottom of page