top of page

Մենք անկեղծորեն շահագրգռված ենք բարեկամ Ադրբեջանի հետ համագործակցության ամրապնդմամբ. Միշուստին

Mar 5, 2024
1 min read

Ռուսաստանն անկեղծորեն շահագրգշռված է Ադրբեջանի հետ համագործակցության հետագա ամրապնդմամբ, ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ բանակցությունների ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իհարկե, ուզում եմ ասել, որ մենք անկեղծորեն շահագրգռված ենք բարեկամ Ադրբեջանի հետ բարեկամության և համագործակցության ամրապնդմամբ։ Այդպես էլ աշխատում ենք»,- ասել է ՌԴ վարչապետը։

Նրա խոսքերով, փոխադարձ ներդրումների մակարդակի բարձրացումը Մոսկվայի և Բաքվի համար կարևոր խնդիր է։

«Որպես առաջնահերթություն՝ մենք տեսնում ենք առևտրատնտեսական համագործակցության աճը և, իհարկե, փոխադարձ ներդրումների ավելացումը ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Ադրբեջանից»,- ասել է Միշուստինը։

1/3638
bottom of page