Խոշոր հրդեհ՝ Երևանում․ մանրամասներ
Փետրվարի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթի 11-րդ փոոցի 2-րդ նրբանցքի 28 տան տանիքից ծուխ է նկատվում, և կան կասկածներ, որ տանը հրդեհ է բռնկվել։
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Ղազարյանին պատկանող տանը, և հիմա ընտանիքի անդամները, ովքեր հայր ու դուստր են, խնդրանքով դիմում են Երևանի քաղաքապետին ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, որպեսզի հնարավորության սահմաններում իրենց օգնության ձեռք մեկնեն, քանի որ իրենք ինքնուրույն ի վիճակի չեն հրդեհի հետևանքով տան վերանորոգման հարցերը լուծել։