top of page

Խոշոր ավտովթար` Արարատի մարզում. կա 5 վիրավոր

Nov 20, 2022
1 min read

Հունվարի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:


Ժամը 17:20-ի սահմաններում, Ազատավան գյուղի վարչական տարածքում բախվել են BMW-ն և Mitsubishi io մակնիշի ավտոմեքենաները:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:


Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:


Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:


Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, տապալել 1941-1945 թվականի պատերազմի հերոսների հիշատակին կառուցված ցայտաղբյուրի էլեկտրասյունը և տուֆե պատվանդանի մի հատվածը:

 
 
1/3638
bottom of page