top of page

Դպրոցի մոտ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարություն է եղել․ երկու անչափահաս հիվանդանոցում է

Nov 20, 2022
1 min read


Դեկտեմբերի 23-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց, որ Այնթապ գյուղից որովայնի կտրած-ծակած վերքերով երկու անչափահաս են տեղափոխվել:


Ոստիկանությունից հայտնում են, որ հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց: Հաղորդումից ժամեր անց Մասիսի ոստիկանները պարզեցին, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Այնթապ գյուղի դպրոցի մոտ ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին դանակով մարմնական վնասվածքները պատճառել է նույն դպրոցի մեկ այլ աշակերտ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին: Անչափահասը ոչ միայն խոստովանել է կատարածը, այլև մատնացույց արել, թե որտեղ գցել դանակը, ինչը հայտնաբերվել է։


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

 
 
1/3638
bottom of page