Հորդորում եմ գնալ և մասնակցել բոլոր ժամանակների լավագույն Վանաձորը կառուցելու գործին․ Դոխոյան
Nov 20, 2022
1 min read

«Հայրենիք» կուսակցության Վանաձորի թեկնածու Վահե Դոխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վանաձոր խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ,
Ավագանու ընտրությունների ավարտին մնացել է ընդամենը 1 ժամ։ Այս պահին մասնակցությունը կազմում է շուրջ 30%։ Հորդորում եմ անպայման գնալ ընտրական տեղամասեր և մասնակցել բոլոր ժամանակների լավագույն Վանաձորը կառուցելու գործին»։




















