top of page

Ո՞ւմ թեկնածություններն է քննարկել խորհրդարանական ընդդիմությունը․ «Հրապարակ»



«Հրապարակ» թերթը գրում է․


Մենք հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, ո՞ւմ թեկնածություններն է քննարկել խորհրդարանական ընդդիմությունը՝ հանձին «Հայաստան» դաշինքի, ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Մեզ ասացին, որ մեծ թվով անձանց են քննարկել։ Նախ առաջարկել են Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, ով հրաժարվել է առաջադրվել։ Ապա ինքնառաջադրվել է Էդգար Ղազարյանը՝ շեշտելով առաջադրման կարեւորությունը եւ հայտնելով իր պատրաստակամությունը՝ աջակցել ընդդիմության ցանկացած թեկնածուի։ Ապա եւս երկու թեկնածու է քննարկվել՝ թուրքագետ, գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանի եւ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի թեկնածությունները։ Վերջինիս թեկնածությունը դրական է դիտվել, քանզի Վահագն Խաչատրյանի դեպքում նա լավ մրցակից կարող էր լինել՝ երկուսն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջանի գործիչներ են, երկուսն էլ՝ կենսագրություն ունեցող, բարձր պաշտոններ զբաղեցրած։ Սահակյանը՝ նաեւ որպես ինտելեկտուալ եւ ինտելիգենտ մարդու կերպար:


1/2102
bottom of page