Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքմենստանում ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները. այդ մասին Չավուշօղլուն հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկեցինք տարածաշրջանային վերջին զարգացումները: Շարունակելու ենք համատեղ աշխատանքը», - գրել է նա: