top of page

Երևանում լեհ քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտnւքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. ՔԿ

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 hours ago
  • 1 min read

ree

Դեկտեմբերի 12-ին Երևանի ռեստորաններից մեկի մոտ Լեհաստանի քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ: Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

ՔԿ-ից տեղեկացրին նաև, որ նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, իսկ 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը՝ մի խումբ անձանց կողմից):

Կատարվում է նախաքննություն»,- հաստատեցին ՔԿ-ից:

1/3042
bottom of page