top of page

Դա լկտի սուտ է. Արսեն Թորոսյանը` կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 hours ago
  • 1 min read
ree

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հերքել է շրջանառվող լուրերը, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Այս մասին թեմային անդրադարձել է սոցապնախարար Արսեն Թորոսյանը։


«Որոշ շրջանակներ հատուկ հիբրիդային հարձակումների պայմաններում, երբ փորձում են վախ և տագնապ տարածել մեր ժողովրդի մեջ, պնդում են, որ մենք փորձում ենք բարձրացնել կենսաթոշակային տարիքը և մեջ են բերում վարչապետի խոսքերն Ազգային ժողովից, թե ինչ տարիք է 63-ը կամ 65-ը. մարդ կարող է այդ տարիքում աշխատել, ձեռնարկատիրական գործունությամբ զբաղվել, պրոդուկտ ստեղծել, ինչն իրոք այդպես է, որովհետև ժամանակակից գիտությունը, բժշկությունը մեզ թույլ են տալիս ապրել շատ ավելի երկար, առողջ լինել շատ ավելի երկար տարիներ և, այո, նաև աշխատել։


Եվ մենք այսօր էլ ունենք տասնյակ հազարավոր, եթե ոչ 100 հազարավոր քաղաքացիներ, որոնք այդ տարիքում աշխատում են, երջանիկ են իրենց աշխատանքով և շարունակելու են իրենց աշխատանքը դեռ երկար տարիներ։ Առողջություն եմ մաղթում բոլորին։


Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, մենք չենք պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը, դա լկտի սուտ է»,- հայտարարել է Թորոսյանը։

1/3042
bottom of page