top of page

Մենք ունենք որոշակի լծակներ ազդելու օդի որակի վրա. Ավինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 hours ago
  • 1 min read
ree

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է կատարվել մայրաքաղաքում օդի որակի խնդիրներին: Նշվել է, որ նախորդ շաբաթ եղանակային պայմաններով պայմանավորված՝ օդի որակը էապես բարելավվել է:


Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, արձագանքելով թեմային, նշել է. «Օդի որակի խնդիրը Երևանում մեծապես պայմանավորված է կլիմայական պայմաններով ու աշխարհագրական դիրքով:



Բայց մենք ունենք որոշակի լծակներ, թեկուզ շատ փոքր չափով, բայց ազդելու օդի որակի վրա: Այն աշխատանքները, որ իրականացվում են, որոշակի ազդեցություն են թողնելու»,- ասել է Ավինյանը: 


Նա հավելել է, որ ինչ վերաբերում է գլոբալ փոփոխություններին, պետք է շարունակաբար դիտարկենք մեծ ծավալի կանաչապատման աշխատանքները՝ Երևան քաղաքից դուրս, որ կարողանանք որոշակի պատնեշ ստեղծենք այն քամիների համար, որ բերում են այդ օդը դեպի քաղաք:

1/3042
bottom of page