top of page

Շառլ Միշելը ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք

Nov 20, 2022
1 min read


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրառում է արել Twitter-ի իր էջում 10 հայ ռազմագերիներ հայրենիք վերադարձի առնչությամբ։ «Ջերմորեն ողջունում ենք Բաքվի կողմից հայ 10 կալանավորների ազատ արձակումը, որի որոշումը կայացվել է Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ քննարկումների արդյունքում»,–գրել է նա։


Հայ զինծառայողների՝ հայրենիք վերադարձը ողջունել է նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ ՀՀ ՄԻՊ–ն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը Շառլ Միշելը կատարվածը կարևոր մարդասիրական ժեստ է համարել, որը ցույց է տալիս վստահությունը ամրապնդելու փոխադարձ կամքը, ինչպես նաև Բրյուսելի քննարկման արդյունավետ պտուղները։


Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունից հայտնել էին Հայաստան վերադարձած հայ գերիների անունները։ Հայտնել էինք, որ Ադրբեջանը Եվրամիության միջնորդությամբ այսօր Հայաստանին է հանձնել 10 զինծառայողների։ Նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։


Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։


Հաջորդ օրը կրկին Բրյուսելում հանդիպել էին Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիևը։ Հավելենք՝ դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 10 զինծառայողներ։

bottom of page