top of page

Կրակոցներ Ջիգանի տանը․ ռուս ռեփերը պատանդ է վերցրել սպասավորին

3 hours ago
1 min read

Մերձմոսկվայում ռեփեր Ջիգանը կրակ է բացել սեփական տանը և 9 ժամ պահել աշխատակիցներին ու թիկնապահներին: Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։




Տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ ամեն ինչ տեղի է ունեցել հուլիսի 4-ի գիշերը «Շատո Սովերեն» բնակելի համալիրում։ «Սայգա-9» կարաբինով զինված Ջիգանը հագել է կամուֆլյաժը (քողարկող համազգեստ) և հյուրասենյակում հավաքել սպասավորներին։ Նա հայտարարել է, որ իր շրջապատում բոլորը թշնամիներ են, որոնք իբր ցանկանում են սպանել իրեն, և հավաքվածներից պահանջել է խոստովանել հանցագործությունները։




Մասնավորապես, պահակներից մեկին առաջադրված մեղադրանքների հետևանքով միջադեպն  միջադեպն ուղեկցվել է կրակոցներով։ Մյուս աշխատակիցներին նա մեղադրել է անձնական տվյալների արտահոսքի մեջ։ Ռեփերի երեխաները հասցրել են թաքնվել պահարաններում և արագ զանգահարել են մորը։ 



Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները, որոնց հաջողվել է վնասազերծել և զինաթափել արտիստին։ Ներկայում երգիչը գտնվում է բժշկական հաստատություններից մեկում։ Երեխաներին իր խնամքի տակ է վերցրել նախկին կինը՝ Օքսանա Սամոյլովան՝ ձեռնարկելով լրացուցիչ անվտանգության միջոցներ։ Տեղի բնակիչների վկայությամբ՝ իրավիճակը հնարավոր է եղել արագ կարգավորել առանց լայնածավալ հանրային հնչեղության։ 


Հիշեցնենք, որ Ջիգանն ամուսնալուծվել է և արդեն երկար ժամանակ, ինչ բուժվում է թմրամիջոցներից կախվածության դեմ։ Ռեփերի անձնական կյանքում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները մեծ արձագանք են ստացել և շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ 

bottom of page