top of page

Արսեն Ջուլֆալակյանը՝ Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալակիր

2 hours ago
1 min read

Արգենտինայի Ռոսարիո քաղաքում ընթացող «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն Արգենտինայի դրոշի ներքո 77 կգ քաշային կարգում դարձել է ոսկե մեդալակիր:


39-ամյա մարզիկը Հայաստանի դրոշի ներքո նախկինում դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, իսկ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում դարձել է արծաթե մեդալակիր:


Արգենտինան վերջին 16 տարվա ընթացքում Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտում ոսկե մեդալ չէր նվաճել:

bottom of page