Ադրբեջանական կողմը հետաձգել է փորձագետների հանդիպումը Հայաստանում. ինչն է պատճառը
2 hours ago
1 min read

Ադրբեջանը որոշել է չեղարկել «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանում նախատեսված հայ-ադրբեջանական փորձագիտական հանդիպումները։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների նման քայլի պատճառը «հայկական հասարակության մեջ Ադրբեջանի շուրջ ձևավորված իրավիճակն է»։ «Վերջին շրջանում արտերկրի լոբբիստական ու փորձագիտական խմբերի ներգրավմամբ լայնածավալ տեղեկատվական արշավ է սկսվել երկրի դեմ»։
Ստեղծված պայմաններում ադրբեջանական կողմը հաջորդ հանդիպման անցկացումը Հայաստանի տարածքում նպատակահարմար չի համարել և որոշել է այն հետաձգել։




















