top of page

Ռուս խաղաղապահները COVID-19-ի տարածման դեմ միջոցառումներ են անցկացրել Լեռնային Ղարաբաղի դիրքերում

Nov 20, 2022
1 min read

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինվորական բժիշկները Լեռնային Ղարաբաղի դիտակետերում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխմանն ուղղված հատուկ մշակում եւ կանխարգելիչ ախտահանում են իրականացրել։ Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


«Ռուսական խաղաղապահ զորախմբի սանիտարահամաճարակային վարչությունը շարունակում է նոր կորոնավիրուսային վարակի առաջացման եւ տարածման կանխմանն ուղղցած համալիր միջոցառումները։ Այս փուլում մենք դիտակետերի ախտահանում ենք իրականացրել՝ ժամանակակից ախտահանիչ սարքավորումների` սառը մառախուղի գեներատորի կիրառմամբ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Մաքսիմ Կուրլիչկինը։


Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների ծառայության, հանգստի, սննդի ընդունման, ժամանցի, մարզադահլիճների եւ լվացման տեղերի ախտահանումն իրականացվում է կանոնավոր կերպով Ռուսաստանի խաղաղապահ ուժերի բժշկական ծառայության մասնագետների կողմից:

COVID-19-ի դեմ պայքարի համար հատուկ մշակումն իրականացվում է սպիրտային հիմքով ախտահանիչների եւ քլոր պարունակող լուծույթների ցողման միջոցով՝ սառը մառախուղի գեներատորների կիրառմամբ:

1/3638
bottom of page