top of page

Հայտնի է աշխարհում ամենաարագ էլեկտրական տրանսպորտը (լուսանկարներ)


Rolls-Royce-ի ինքնաթիռը դարձել է աշխարհում ամենաարագ էլեկտրական տրանսպորտը. այդ մասին ասվում է ընկերության կայքում. գրում է lenta.ru-ն։


Ընկերության ներկայացուցիչները նկատել են, որ վերջին թռիչքային փորձարկումների ժամանակ իրենց Spirit of Innovation ինքնաթիռը կարելի է անվանել աշխարհում ամենաարագ էլեկտրական տրանսպորտը։ Այն կարող է զարգացնել ժամում 623 կմ արագություն։


Spirit of Innovation-ը համալրված է 400 կիլովատ հզորությամբ էլեկտրական շարժիչով։ Rolls-Royce-ի ինժեներները նշում են, որ այն հագեցած է օդատիեզերական ոլորտում երբևէ ստեղծված ամենահզոր մարտկոցով։





bottom of page