top of page

ՔՊ-ն ՀՀ ՄԻՊ ընտրեց Քրիստինե Գրիգորյանին

Nov 20, 2022
1 min read

Ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպան ընտրեց Քրիստիննե Գրիգորյանին։ Նրա թեկնածությանը «կողմ» է քվեարկել 68, «դեմ»՝ 0:


Գրիգորյանը ՄԻՊ է ընտրվել 6 տարի ժամկետով։ Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը և անհամատեղելիության պահանջները: Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը Ազգային ժողովը լուծում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:


Նշենք, որ Գրիգորյանը վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2021 թվականի ապրիլի 6-ին՝ առաջին տեղակալ։

 
 
bottom of page