Քասախի համայնքապետին կալանավորելու որոշում է կայացվել

Վերաքննիչ դատարանը Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացել։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Նշենք, որ Արա Մկրտչյանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման համար։
Նախաքննության սկզբում դատարանը մերժել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Դատախազությունը որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում, որը բավարարվել է կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։