Փլուզման հետևանքով տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, 3-ամյա երեխան մահացել է
Nov 20, 2022
1 min read

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ նոյեմբերի 21-ին, Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրի 5-րդ փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի ընդհանուր պատշգամբը փլուզվել էր, որի հետևանքով շենքի մուտքը փակվել էր։
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին տուժածներից 3-ամյա երեխան մահացել է։
Նոյեմբերյանի ԲԿ-ից MediaHub.am-ին հայտնեցին, որ հիվանդանոց տեղափոխված 6 քաղաքացիներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսները շարունակում են բուժում ստանալ։
Նշենք, որ հիվանդանոց են տեղափոխվել Է․ Խ․-ն (ծնված 1958 թ.), Ա․ Ա․-ն (ծնված 1995 թ.), Գ․ Ա․-ն (ծնված 1951 թ.), Ա․ Դ․-ն (ծնված 1973 թ.), Ա․ Օ․-ն (ծնված 1961 թ.) և Ժ․ Օ․-ն (ծնված 1985 թ.)։




















