Պետրոս Ղազարյանի և նրա փոխնախարար կնոջ միլիոնները

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը 2020թ-ի տարեկան հայտարարագրում որպես անշարժ գույք հայտարարագրել է 1 բնակարան՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Տարեսկզբին Անդրեասյանը բանկային հաշվին ունեցել է 7,447,426 դրամ, իսկ տարեվերջին՝ 771,458 դրամ։
Որպես աշխատանքի դիմաց վարձատրություն՝ Անդրեասյանը հայտարարագրել է 7,562,053 դրամ, որը ստացել է ԿԳՄՍՆ-ից, 2,938,045 դրամ ստացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, իսկ 593,552 դրամ ՝ ԵՊՀ-ից։
Անդրեասյանի ամուսինը՝ հաղորդավար Պետրոս Ղազարյանը, հայտարարագրել է Audi մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2019թ-ին։ 2020թ-ին Ղազարյանը 9,000,000 դրամով գնել է Ford Mustang մակնիշի ավտոմեքենա։ Վերջինս Արդշինբանկում ունեցել է 17,000 դոլար բաժնային արժեթուղթ։ Ղազարյանի ունեցած ավանդը տարեսկզբին եղել է 82,682 դոլար, իսկ տարեվերջին նվազել է՝ կազմելով 65,288 դոլար։ Բանկային հաշվին տարեսկզբին Ղազարյանը ունեցել է 4,262,897 դրամ, իսկ տարեվերջին՝ 814,149 դրամ։
Ղազարյանը Հանրային ռադիոյից տարվա ընթացքում ստացել է 1,200,000 դրամ աշխատավարձ, իսկ Հանրային հեռուստաընկերությունից՝ 20,400,000 դրամ։
Արմինե Նավոյան




















