top of page

44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են ցուցաբերել

Nov 20, 2022
1 min read

ԱՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Մարտունու շրջանում գործող տարբեր կառույցների թվով 5 պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում «Քաղաքացիական պաշտպանության մասին» ԱՀ օրենքի և ԱՀ Կառավարության որոշման համապատասխան հոդվածներով սահմանված պարտականությունները չկատարելու և Արցախի Հանրապետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։


ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 
1/3638
bottom of page